Ինչպե՞ս ապրել 100 տարի. գիտնականները նոր բացահայտումներ են արել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները համարում են, որ այն ապրելակերպը, որ մարդիկ վարում են, ազդում է ոչ միայն կյանքի որակի, այլ նաև դրա տևողության վրա: Նրանք առանձնացրել են 9 սովորություններ, որոնք օգնում են ապրել մինչև խոր ծերություն:

Շուն պահել

Գիտնականները պարզել են, որ շուն ունեցողները շատ ավելի երկար են ապրում: Պատճառներից մեկն այն է, որ շանը ամեն օր հարկավոր է զբոսանքի հանել, ինչը նաև օգտակար է տիրոջ համար:

Նորմալ քուն

Կա միֆ, որ ծեր տարիքում մարդուն ավելի քիչ ժամանակ է հարկավոր քնելու համար: Ցանկացած տարիքում հարկավոր է քնել ամենաքիչը 8 ժամ: Եթե քնել չի լինում, հարկավոր է զբոսնել կամ հանգստանալ:

Աշխատանք

Ամերիկյան երկարակեցության ծրագրի գիտնականները պարզել եմ, որ որքան շատ են մարդիկ զբաղված ցանկացած աշխատանքով, այնքան երկար են նրանք ապրում: Շատ կարևոր է, որ մարդ սիրի իր աշխատանքը:

Այցելել կարաոկե

Ըստ գինտականների՝ տարեց մարդիկ, ովքեր այցելում են կարաոկե կամ թեկուզ երգում են տանը, շատ ավելի քիչ են դիմում բժիշկներին: Երգը դրական ազդեցություն ունի շնչառական համակարգի վրա և օգնում է արյունը լցնել թթվածնով: Նաև չի կարելի թերագնահատել այն դրական էմոցիաները, որ տալիս է այդ զբաղմունքը:

Այցելել խանութներ

Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են այցելում խանութներ, ունեն երկար ապրելու ավելի մեծ շանսեր: Փորձն արվել է 2000 65-ն անց տղամարդակցն և կանանց մասնակցությամբ: Նրանք, ովքեր ավելի շատ էին այցելում խանութներ, ավելացրել են իրենց երկարակեցության հնարավորությունները 28%-ով: Սա նույնպես կապված է ֆիզիակական ակտիվության, սոցիալական ակտիվության և հիշողության վարժեցման հետ:

Լինել համակարգված

Այն մարդիկ, ովքեր պլանավորում են իրենց անելիքները, շատ ավելի երկարակյաց են: Դա կապված է նրա հետ, որ նրանք ավելի քիչ են սթրեսսի ենթարկվում, ինչպես նաև ավելի քիչ են ռիսկերի գնում:

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!