Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։
Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.
Դեռևս մանկության օրերին Իսահակյանի «երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական ֆոլկլորով», ժողովրդական հեքիաթով։
Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։ Ըստ Պողոս Մակինցյանի վկայությունների․
Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով:
Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ՝ սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր: Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ:
Իր սիրո վեպն ուներ`արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած:Ամեն շաբաթ,կեսօրից հետո,սազը պատյանի մեջ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի: Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր սազը վզից կախ, առատ վարձատրված: