Ահա որ հայտնի հայի դուստրն է Մանկական Եվրատեսիլ 2021–ի Հայաստանի ներկայացուցիչ Մալենան

Հայտնի է, որ 14–ամյա երգչուհին դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է՝ Արփին, որն իր համար ընտրել է Մալենա բեմական անունը։

Մալենան 2018 թվականին ուժերը փորձել էր «Դեպի մանկական Եվրատեսիլ» հայաստանյան մրցույթում, սակայն հաղթանակ էր գրանցել։


Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Հայաստանը մեկ տարվա դադարից հետո կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական Jesc.tv կայքից, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:


Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ: Ցուցակում են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան:

«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Փարիզում:
Հայաստանի ներկայացուցչի և երգի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռևս Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի ներկայացրել:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել, որ Բելառուսը մասնակցի մրցույթին
2020-ին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել 13-ամյա Մալենան:

Սակայն Արցախում ընթացող պատերազմի հետևանքով Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST