Այս հիանալի և շատ պարզ հնարքի շնորհիվ կարող եք ելակները սառեցնել այնպես, որ պահպանվի անուշաբույր համը

Այս հիանալի և շատ պարզ հնարքի շնորհիվ կարող եք ելակները սառեցնել այնպես, որպեսզի պահպանվի անուշաբույր համը

Ահա, թե ինչ է հարկավոր անել

  • Ելակը լվանալ մաս մաս և արագ, որպեզի մեջը ջուր չքաշի:
  • Լվանալուց հետո խոհանոցային սրբիչի վրա շարեք ելակները և այդպես թողեք 20 րոպե, որպեսզի ամբողջությամբ ջուրը դուրս և չորանան:
  • Մաքրել ելակների պոչերը, յուրաքանչյուրը բաժանել երկու մասին:

  • Որևէ տարողունակ  ամանի մեջ կրած մասերը դեպի վերև շարել առաջին շերտը, ապա ելակներն ամբոջությամբ ծածկել շաքարավազով:
  • Երկրորդ շերտի դեպքում արդեն ելակների կտրած մասը շարել դեպի ներքև, և վրան շաղ տալ շաքարավազ:
  • Ադյունքում՝ ինչպես երևում է նկարում, ստացվում են ամբողջական ելակներ:
  • Վերջին շերտին լավ շաքարավազ ենք լցնում և ծածկում տոպրակով:

  • Ավարտելուց հետո տոպրակով ամուր փակել ելակները և տեղափոխել սառցախցիկ:
  • Մի քանի օր անց կարող եք հանել սառցախցիկից և ելակները տեղափոխել սովորական տոպրակի մեջ և դնել սառցախցիկում:
  • Շատ հարմար է, երբ ելակները սառցախցիկ փոքրիկ տոպրակներով եք դնում, օգտագործելիս մաս մաս կարող եք հանել, բացի այդ, այդպես կարող եք սառցախցիկում բավականին տեղ խնայել:

Եթե այսպես ելակները տեղափոխեք սառցախցիկ, ապա նրանց անուշաբույր համը կպահպանվի:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST