Այս մարդուց իրավապահները պահանջեցին 13 հազար դոլար՝ փողոցային նկարները փչացնելու համար

Կալիֆորնիայից նկարիչ Դևիդ Ուիլյամ Նոլլին, ով փչացրել էր հայտնի փողոցային նկարիչ Բենքսի` Յուտայի նահանգի Պարկ-սիթի քաղաքում ավտոտնակի վրա նկարված երկու գրաֆիտիները, մեղավոր են ճանաչել վանդալիզմում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Նոլլը պետք է փոխհատուցի պատճառված վնասը, որը գնահատվել է 13 հազար ԱՄՆ դոլար:

Մինչև 2020.-ի նոյմբերի 17-ը, երբ նախատեսվում է գործով վերջնական լսում անցկացնել, Նոլլը պետք է գտնվի կալանքի տակ:


Նա խոստովանել է, որ 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Կալիֆորնիայից ժամանել է Պարկ-սիթի, շականակագույն ներկով ներկել գրաֆիտիներից մեկը և կոտրել մյուսը պատող ապակին:

Տղամարդու խոսքով, այդ պահին հոգեկան հիվանդության նոպա է ունեցել և գրեթե ոչինչ չի հիշում:

Ավելի վաղ տղամարդը հինգ ամսվա ազատազրկման էր դատապարտվել Բենքսի երկու այլ գրաֆիտիները փչացնելու համար:


Նոլլը հայտարարել էր, որ ատում է ժամանակակից արվեստը և վրդովված Բենքսի աշխատանքների հանդեպ ուշադրությամբ:

Բենքսին վերագրվող գրաֆիտին Պարկ-սիթիում հայտնվել է Sundance կինոփառատոնի ժամանակ:

Նոլլին վանդալիզմի համար մեղադրելն ընկալվում է որպես պարադոքս, քանի որ Բենքսի աշխատանքները նույնպես ընկնում են այդ հոդվածի տակ:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST