Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու. Հրանտ Մաթևոսյան

Մեծն Մաթևոսյանն իր տողերից ամենքում ասես մարդկային կատարելության լավագույն ցուցումն է տալիս:

Ամեն ոք ունի իր սովորելու չափաբաժինը մեր մեծերից:

Եվ այսպես.

Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում…

Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…


Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…

Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…

Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…

Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…


Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…

Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…

Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…

Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն…

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST