Դադարեք վախեցնել ձեզ ձեր իսկ մտքերով. Լուիզա Հեյի խորհուրդները դեռ ապրում ու աջակցում են մեզ

Լուիզա Հեյը իմաստուն խորհուրդները դեռ ապրում ու աջակցում են մեզ:

Օգտակար խորհուրդներ կյանքը դեպի դրական կողմը փոխելու համար։

1. Դադարեք քննադատել: Անհապաղ դադարեք դա անել: Քննադատությունը երբեք ոչ ոքի չի փոխում: Հրաժարվեք ինքներդ ձեզ քննադատելուց: Ընդունեք ձեզ հենց այնպիսին, ինչպիսին որ կաք: Երբ դուք քննադատում եք ձեզ, ձեր փոփոխությունները նեգատիվ են դառնում: Երբ դուք հավանություն եք տալիս ինքներդ ձեզ, դուք փոխվում եք դեպի դրականը:

2.Վերջ տվեք ձեզ վախեցնել, տեռորի ենթարկել՝ հենց ձեր իսկ մտքերով: Դա սարսափելի կենսակերպ է: Ձեզ համար այնպիսի կերպար գտեք, որը ձեզ է հաճելի, ու անհապաղ ձեզ վախեցնող մտքերից անցեք հաճելի մտքերին:

3.Մեծահոգի եղեք, բարի ու համբերատար: Մեծահոգի եղեք ինքներդ ձեր նկատմամբ: Բարի եղեք ձեր հանդեպ: Համբերատար եղեք, քանի որ դուք մտածողության նոր եղանակ եք յուրացնում: Ինքներդ ձեզ վերաբերվեք՝ որպես իսկապես սիրելի մարդու:

4.Բարի եղեք ձեր գիտակցության հանդեպ: Սեփական անձն ատելը նշանակում է՝ ատել սեփական մտքերը: Չարժե այդպես անել: Ավելի լավ է փոխել դրանք:

5.Գովեք ինքներդ ձեզ: Քննադատությունը քայքայում է ներքին ոգին: Գովեստն ամրապնդում է այն: Գովեք ինքներդ ձեզ, որքան հնարավոր է՝ շատ: Ինքներդ ձեզ ասեք, թե որքան լավ եք դուք գլուխ հանում յուրաքանչյուր միջոցից:

6.Աջակցեք ձեզ: Գտեք ձեզ աջակցելու եղանակներ: Դիմեք ձեր ընկերներին ու թույլ տվեք նրանց օգնել ձեզ: Լիովին բնական է օգնություն խնդրել, երբ դուք դրա կարիքը ունեք:

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!