Զինվորը չգիտեր, որ պատերազմն ավարտվել է. նա 35 տարի ապրել է անտառում

35 տարի զինվորը թաքնվում էր թշնամուց անտառում: Նա չգիտեր, որ պատերազմն ավարտվել է և միայնակ դիմակայում էր ԱՄՆ-ին և ԽՍՀՄ-ին:

1945 թվականին ճապոնացի սպա Օնոդա Հիրոն ընկավ ֆիլիպինական Լուբանգ կղզի: Նա ուներ միայն մեկ հրաման՝ չհանձնել կղզին ոչ մի պարագայում:

Մեկ ամիս անց կղզի ժամանեցին ամերիկացի ծովագնացները: Հիրոն, ինչպես իսկական սամուրայ, «հանձնվել» բառը չգիտեր: Նա վերցրեց իր կատանան և հեռացավ անտառ:

Հրամանատարության հետ կապ ընդհանրապես չկար: Ոնոդան այնքան երկար մնաց անտառում, որ ամերիկացիներն արդեն հեռացան կղզուց: Ապա նաև պատերազմն ավարտվեց:

Բայց ոչ քաջ ճապոնացու համար: Նա այնքան լավ էր թաքնվել անտառում, որ նրան այդպես էլ չգտան: Իսկ հանձնվել նա չէր պատրաստվում:

Միայն 1974 թվականին Օնոդան դուրս եկավ՝ լսելով ճապոնացի նախարարի ձայնը, ով հատուկ էր եկել կղզի: Նախարարը բերել էր պատերազմն ավարտելու մասին հրամանը՝ ստորագրված կայսրի կողմից:

Օնոդան համաձայնեց վայր դնել զենքն ու վերադառնալ Ճապոնիա: Ճապոնացիք նրան հերոսի պես ընդունեցին:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST