Կապշեք պարզելով, թե ինչ առանձնահատկություններով է օժտված երկարակյացների օրգանիզմը

Ճապոնացի մասնագետներն ուսումնասիրել են 1500 երկարակյացների առողջությունը՝ պարզելու համար, թե նրանք ինչով են տարբերվում այդքան երկարատեւ չապրող մարդկանցից։ Նրանց հաջողվել է հայտնաբերել բիոմարկերներ, որոնք կապված են մեծ տարիքի հետ։

Հատուկ ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ 110 տարեկանի շեմն անցած մարդիկ սովորաբար քաղցկեղով չեն հիվանդանում, նրանց մոտ հազվադեպ են ախտորոշում 2-րդ տիպի դիաբետ, վարակիչ հիվանդություններ եւ բորբոքային պրոցեսներ։ Սակայն նրանց թույլ տեղը սիրտն է։


«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մասնագետները երկար տարիներ մեծ տարիքի 1427 մարդու օրինակով հետազոտել են սրտի եւ այլ օրգանների հետ կապված բիոմարկերները։ Հետազոտությունների ժամանակ 1000 մարդ մահացել է։

Առաջին պլան են դուրս եկել 9 մոլեկուլներ, որոնց թվում 4-ը կարդիոպրոտեկտոր էին, 3-ը՝ բորբոքամետ ազդանշանային տարրեր (ինտերլեկին-6, ուռուցքի նեկրոզի գործոն, անգիոպոետինանման սպիտակուց 2, որը անոմալ վարքագիծ է ցուցադրում ճարպակալման եւ 2-րդ տիպի դիաբետի ժամանակ)։

Մասնագետների ուշադրությունը գրավել են ցիստատին C-ն եւ խոլինէստերազան, որոնք վկայում են երիկամների եւ լյարդի վիճակի մասին։

Հատկանշական է, որ միայն NT-proBNP բիոմարկերն է, գլխուղեղի նատիրումաուրետիկ պեպտիդի նախորդը, հստակ համահարաբերակցվել մահացության հետ։


Այս միացությունն արտադրվում է սրտի ձախ փորոքում՝ մեծ ակտիվություն դրսեւորելով սրտի նոպայի ժամանակ։ Մահացության վրա նաեւ ազդել են խոլինէստերազան եւ արյան պլազմայի մեջ ալբումինի ցածր մակարդակը։

Հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները՝ 105+ տարիքային խմբում ռիսկի գլխավոր գործոնն են եղել սրտի աշխատանքի խանգարումները։

Գիտնականների խոսքով՝ տարիքին զուգահեռ NT-proBNP-ի խտությունը միշտ մեծանում է։ «Սուպերհարյուրամյա» երկարակյացների 43 տոկոսի մոտ այս ցուցանիշը հասել է մեկ միլիլիտր արյանը 1800 պիկոգրամ։

Համեատության համար՝ 75-ամյաների մոտ այսպիսի խտության դեպքում ախտորոշում են սրտային անբավարարություն։ Իսկ երկարակյացները, չնայած դրան, անգամ չեն ընդունել սրտաբանական դեղամիջոցներ։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST