Կենդանակերպի ահա հենց ա՛յս նշաններն ուղղակի երջանիկ աստղի տակ են ծնվել

Արևելյան հորոսկոպում աստղաբաններն առանձնացնում են կենդանակերպի մի քանի նշաններ, որոնք ի ծնե հաջողակ են ճակատագրի հարցում: Հատկապես այս նշանների համար ավելի հեշտ է կյանքում հասնել նպատակներին: Իմացեք` դուք ևս համարվո՞ւմ եք Ճակատագրի սիրելին` ըստ ձեր հորոսկոպի նշանի:

Արևելյան հորոսկոպի նշանները առանձնանում են մի քանի խմբի` ըստ բախտի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկություններն ու հարաբերությունը Ճակատագրի հետ:

Նախաձեռնող նշաններ (Վիշապ, Կապիկ, Ձի)

Կյանքում հաջողությունները կենդանակերպի այս նշանների մոտ այնքան էլ շատ չէ, որքան կուզեին:  Հաջողության բացակայության պատճառով ստիպված են կյանքը կոմպեսացնել իրենց աշխատասիրությամբ, համառությամբ և աշխարհի հանդեպ ունեցած լավատեսությամբ: Վիշապի, Կապիկի և Ձիու նշանի տակ ծնված մարդիկ ստիպված են հույսը միշտ միայն իրենց վրա դնել: Ըստ արևելյան հորոսկոպի՝ կարելի է ասել, որ այս նշաններն իրենք են կառուցում իրենց ճակատագիրը:

Պիոներական նշաններ( Խոզ, Այծ, Աքաղաղ)

Այս նշանների կյանքում մշտապես մի տենդենցին մյուսն է հետամուտ լինում:Սկզբում նրանք այրվում են որևէ գաղափարով, ամեն ինչ գնում է շատ լավ, իսկ բախտի առումով իրենց հասնող չկա: Սակայն որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը տվյալ գործի հանդեպ և թողնում սկսածը:

Որպեսզի հաջողությունը հետագայում ժպտա, նրանց պետք է ընդամենը գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով, որն իրոք հոգեպես ցանկանում են: Միայն այդ ժամանակ նրանք կդադարեն վարանել և տարակուսանքների ու ցայտնոտի մեջ ընկնել:

Ճակատագրական նշանները (Վագր, Շուն, Առնետ)

Համաձայն արևելյան հորոսկոպի՝  կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների հաջողությունը  ուղեկցվում է բախտի կողմից, ընդ որում ոչ միշտ չար: Այս նշանների համար շատ կարևոր է ընտրել իրենց ճամփան և որքան շուտ գտնեն այն, այնքան լավ: Կյանքում նրանց օգնում է համառությունը, աշխատասիրությունը և հաստատակամությունը: Այս ամենի շնորհիվ նրանք ունակ են փոխել իրենց ճակատագիրը:

Բախտավոր նշաններ (Կատու, Օձ, Ցուլ)

Ահա, թե ում է իսկապես ժպտում հաջողությունը: Նրանք են՝ Կատուն, Օձը և Ցուլը: Նրանք ունակ են ռիսկի դիմել, օգտագործել կյանքը մաքսիմում կերպով և ընդունել ճակատագրի բոլոր նվերները:

Այս նշանների բախտը իրոք բերում է, սակայն նրանք դա չեն նկատում և ընդունում են այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ: Նրանց խորհուրդ է տրվում՝ մտքներով չանցնի թռչել սեփական գլխներից վեր:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST