Կհիանաք պարզապես այս մեթոդը կիրառելուց. Աջարական խաչապուրի՝ պատրաստված անմահական կերպով

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.

Կալորիականություն – 1023 կկալ

Սպիտակուցներ – 49.3 գ

Ճարպեր – 53.3 գ

Ածխաջրեր – 89.1 գ

Բաղադրիչներ

Ալյուր – 550 գ

Կաթ (3.2 տոկոսանոց) – 400 մլ


Կարագ – 45 գ

Չոր խմորիչ – 5 գ

Շաքարավազ – 10 գ

Բուսայուղ – 7 մլ

Խոշոր աղ – 11 գ

Սուլուգունի – 510 գ

Իմերեթական պանիր – 170 գ

Ձու – 6 հատ

Պատրաստման եղանակը

Ալյուրը (530 գ) մաղել խորը թասի մեջ, ավելացնել խմորիչը, աղը, շաքարավազը,

սենյակային ջերմաստիճանի կաթը, բուսայուղը և 20 գ կարագը: Ամեն ինչ լավ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը, եթե պետք է, ավելացնել մի փոքր ջուր (մոտ 50 մլ):


Ծածկել խմորով թասը, թողնել 30-40 րոպե: Խմորը բաժանել 5 չափաբաժնի. այն պետք է միանգամից օգտագործել կամ դնել սառնարան:

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է խոշոր քերել ամբողջ պանիրը, խառնել 1 ձվի հետ և ավելացնել 20 գ կարագ:

Խմորի 5 չափաբաժինները գրտնակել այնպես, որպեսզի ստացվի 5 միլիմետր հաստության բավականին մեծ օվալներ:

Գրտնակած խմորի վրա տարածել 150 գ պանրային խառնուրդը, միացնել խմորի եզրերը և ամրացնել. ըստ ձևի՝ խաչապուրիները պետք է նավակ հիշեցնեն:

Յուրաքանչյուրի կենտրոնական մասում խմորը ձեռքերով ձգել, մոտ 4 սմ կտրվածք անել և եզրերը ներս ծալել այնպես, որպեսզի միջուկը երևա:

Խաչապուրիները տապակով խփել 15 րոպե, մաքսիմալ ջերմաստիճանի ջեռոցում:

Պատրաստ լինելուց 4-5 րոպե առաջ անհրաժեշտ է խաչապուրիները հանել ջեռոցից, վրաները ձու ջարդել և նորից ուղարկել ջեռոց՝ մինչև վերջ թխվելու համար:

Մատուցելուց առաջ ձվերի վրա 2 փոքր կտոր կարագ դնել:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST