Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա. Դալայ Լամայի 10 ամենահզոր մտքերը

6 տարեկանում նրան վերցրել են հայրենի տնից։ 15 տարեկանում նա արդեն ռազմական առաջնորդ էր, իսկ 25 տարեկանում նա Տիբեթից Հնդկաստան է փախչում։

Դալայ Լամայի  իմաստալից մտքերին ամբողջ աշխարհն է ծանոթ, որոնք շատերի համար դարձել են կյանքի ուղեկիցը: Կան շատ մարդիկ, ովքեր առանձնացրել են նրա խորիմաստ մտքերից և ամեն օր ընթերցելով փորձում են կյանքի ճիշտ ուղով առաջնորդվել, ինչը, ի դեպ, հաջողվում է:

  1. Ձեր թանկագին էներգիան մի ծախսեք բամբասանքի վրա։
  2. Մոռացեք անցյալի խնդիրները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցյալի վեճերը։ Դա կխանգարի ձեր ներկա երջանկությանը։
  3. Գլխից դուրս նետեք բացասական մտքերը և նայեք միայն դրական կողմերին։ Հասկացեք վերջապես, որ կյանքը դպրոց է, և դուք եկել եք, որ սովորեք։ Խնդիրները դպրոցական ծրագրի մի մասն են։ Դրանք կավարտվեն, ինչպես մաթեմատիկայի դասաժամը, իսկ ձեռք բերած գիտելիքները կմնան հավերժ։

  1. Կյանքը շատ կարճ է, որպեսզի այն ծախսեք ատելության վրա։ Պետք չէ ոչ ոքի ատել։
  2. Ձեզ շատ լուրջ մի ընդունեք։ Ոչ ոք ձեզ լուրջ չի ընդունում։
  3. Բոլոր վեճերում հաղթելու կարիք ամենևին էլ չկա։ Սովորեք ընդունել, որ դուք սխալ եք։
  4. Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի ձեր ներկան չփչանա։

  1. Մի համեմատեք ձեր կյանքը ուրիշների հետ։ Դուք ոչինչ չգիտեք նրա մասին։ Ձեր սիրելիին մի համեմատեք ոչ մեկի հետ։ Ոչ ոք, բացի ձեզանից, չի հոգա ձեր երջանկության մասին։
  2. Ներել սովորեք։ Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ձեր գործը չէ։ Հիշեք՝ իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։
  3. Ձեր աշխատանքը ձեր մասին չի հոգա, եթե դուք հիվանդանաք։ Ընկերները կհոգան։ Մի կորեք։
Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!