Հայի հավատքն առ Աստված անքննարկելի է. աստվածաշնչյան այս հրաշքից միայն հուզվել կարելի է

Սրբերի վկայաբանությունները, տարբեր հրաշքների մասին պատմությունները կարծես թե այս աշխարհից չլինեն, որովհետև առաջին հայացքից չեն առնչվում մեր սովորական առօրյայի, կենցաղի հետ և ինչ-որ տեղ օտար են թվում մեզ: Աստվածաշունչը, սակայն, շեշտում է, որ աստվածային իմաստությունն այս աշխարհի իմաստունների համար հիմարություն է թվում:

Նախկինում մարդկանց իմաստություն էր տրված, որպեսզի ամեն ինչ՝ և՛ բնության երևույթները, և՛ տիեզերքը, և՛ մարդկային ներաշխարհի յուրահատկությունները քննելով հասնեին ճշմարիտ աստվածճանաչողության:


Սակայն մարդիկ իրենց տրված այդ իմաստությունն օգտագործելով՝ չկարողացան Ճշմարտությանը հասնել և հիմարության մեջ ընկան:

Ո՞վ կար արդյոք ավելի իմաստուն և միևնույն ժամանակ ավելի հիմար, քան հույները:

Հույները մեծ առաջադիմության էին հասել գիտության, փիլիսոփայության և այլ բնագավառներում, սակայն այդ ամենով հանդերձ աստվածճանաչողության հարցում ընկել էին ամենամեծ հիմարության մեջ և պաշտում էին կուռքեր, բնության տարբեր երևույթներ:


Այդ իսկ պատճառով էլ, պետք է ասել, որ աստվածճանաչողության հարցում բանականությունը էական դերակատարում չունի:

Աստծուն ճանաչելու համար առավել կարևոր է սիրտը, ներքին վստահությունն ու հավատը:

Ուստի աստվածային իմաստությունը, հրաշքները, հայտնություններն ասես չեն համապատասխանում մեր մարդկային գիտության, մտածողության և ըմբռնողության չափանիշներին: Սակայն հավատքով, սրտի վստահությամբ մարդը կարողանում է ճանաչել երկնայինը:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST