Հայկական ամենահամեղ կլոր գաթան այսպես են պատրաստում. հաճախ կիրառվող բաղադրատոմս, որը երբեք հուսախաբ չի անում

Հայկական ամենահամեղ կլոր գաթան այսպես են պատրաստում. հաճախ կիրառվող բաղադրատոմս, որը երբեք հուսախաբ չի անում

Բաղադրությունը՝

  • 1 թ/գդ (չոր) խմորիչ,
  • 100 մլ ջուր,
  • 3 բաժակ ալյուր,
  • 2 հատ ձու,
  • 0.5 բաժակ շաքարավազ,
  • 1 պտղունց աղ ,
  • 170 գր կարագ,
  • Խորիզի համար՝ 150 գր կարագ,
  • 150 գր շաքարի փոշի,
  • 1.5 բաժակ ալյուր,
  • 1 հատ ձու (վրան քսելու համար)

 

Պատրաստման եղանակը

 

  • Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում: Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում:
  • Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:
  • Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:
  • Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում: Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:
  • Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:
Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!