Հայկ Նահապետի արձանի կողքին թող էրեխեքը միշտ խաղեր խաղան. խաղաղ օրերը շատ շուտով կգան, միայն հաղթանակ

Հայկ նահապետ (նաև Հայկ թագավոր[, Հայկ դյուցազուն, Հապետոսթյան Հայկ), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։

Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է։


Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի  դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի։

Ըստ նույն պատմիչի՝ Թորգոմը ուներ 8 զավակ։


Կովկասյան բոլոր ժողովուրդները, ըստ նրա, սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է, ապա՝ աղվանների և մյուսների։

Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի)։

Այս եզրույթը վրացի և հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն և համահունչ չեն ինչպես Մովսես Խորենացու, այնպես էլ Լեոնտի Մրովելիի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան և Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST