Հիվանդությունը նահանջեց կարեկցանքի շնորհիվ. Նապաստակներին խնամելը նրան օգնեց բուժել ձեռքերի կաթվածը

Տեսնելով հաղորդագրություն մի զույգ նապաստակների մասին, որոնք շտապ կարիք ունեն նոր տեր գտնելու, Մարլի-Բել Քուադը անմիջապես համակվեց խեղճերին օգնելու ցանկությամբ: Բայց հետո նա ուշքի եկավ, սկսեց մտածել, թե ով կօգնի իրեն: Դաստակների վրա մի շարք վիրահատություններից հետո նրա ձեռքերը համարյա ամբողջովին կաթվածահար էին, և նույնիսկ հենակները բռնել չէր կարող: Բայց նապաստակների հանդեպ խղճահարությունն ավելի ուժեղ էր, քան սեփական ցավը:

Աղջիկը տառապում էր վիրահատությունների հետևանքներից և դժվարությամբ էր ինքն իր մասին հոգ տանում, ֆիզիոթերապիայի բազմաթիվ կուրսերը ոչ մի բանի չեն հանգեցրել: Սակայն, երբ նա իմացավ նապաստակների մասին, որոնց պարզապես դուրս են նետել փողոց, նրանց մասին հոգ տանելու դժվարությունների պատճառով, հասկացել է, որ չպետք է անտարբեր մնա: Սա կարելի է անվանել առաջին հայացքից երկչոտ սեր. Մարլի-Բելը ձգտում էր հոգ տանել նապաստակների մասին, բայց ամենևին էլ վստահ չէր, որ նա այդքան ուժ կունենա:

Նապաստակներից մեկի անունը Վուդսթոք է, մյուսինը` Ուիլֆրեդ, և նրանք բոլորովին էլ փոքրիկ դեկորատիվ արարածներ չէին: Աղջկա հիվանդ ձեռքերը ավելի շատ ցավում էին ծանր փափկամազերին տեղաշարժելուց: Բայց անցավ մի քանի օր, հետո մեկ շաբաթ և ցավը փոխվեց ինչ-որ նոր, անհայտ զգացողության: Նապաստակների հետ աշխատելը ինչ-որ հրաշքով արթնացրեց մարմնի գաղտնի պաշարները, և Մարլի-Բելի ձեռքերը սկսեցին վերականգնվել:

Վեց ամսվա «նապաստակի թերապիայի» ավարտից հետո աղջկա ձեռքերը այնքան ուժեղացան, որ նա կրկին հեշտությամբ սկսեց աշխատել մկրատով: Հաճախող բժիշկը չափազանց զարմացած էր այդպիսի առաջընթացից, իհարկե չէր հավատում երկու «փափլիկների» մասին հեքիաթներին, բայց նախապատվությունը տվեց անվասայլակի փոխարեն հենակների անցնել: Սա զգալիորեն մեծացրեց Մարլի- Բելի շարժունակությունը, և նա կարողացավ նույնիսկ ավելի օգտակար բաներ անել՝  ձեռք բերելով ազատության մոռացված զգացողություն:

Զուգահեռաբար, նապաստակները նույնպես բուժվում էին. Վուդսթոքը վնասվածք էր ստացել հետևի ոտքերի շրջանում, ինչի պատճառով նա չէր կարող ցատկել: Այժմ, առանձին սենյակում կազմակերպված խաղահրապարակի շնորհիվ, նա գրեթե վերականգնել է շարժունակությունը: Այնտեղ կան թմբիկներ, թունելներ, խոտ և այլ խաղալիքներ, որպեսզի կենդանիները չձանձրանան: Միևնույն ժամանակ, նրանք ունեն լիակատար ազատ տեղաշարժ տանը և հաճախ «օգնում են» Մարլի-Բելին տնային տնտեսություններում:

Նապաստակների նկատմամբ հոգատարությունն աղջկան ավելին էր տալիս, քան սերն ու ինքնարտահայտումը: Բուժվելիս նա հնարավորություն ունեցավ գնալ այնտեղ, որտեղ նախկինում չէր կարող ֆիզիկապես գտնվել, և անել այն, ինչի մասին արդեն նույնիսկ չէր երազում: Սա ազատություն է, իրական ազատություն իր ամբողջ շքեղությամբ. Մարլի-Բելը երախտապարտ է իր ականջավոր «թերապևտներին»:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!