Ձեր հագուստները իդեալական տեսքի բերելու համար՝ հարկավոր է լվանալիս կիրառել սա

Ձեր հագուստները իդեալական տեսքի բերելու համար՝ հարկավոր է լվանալիս կիրառել ահա այս մի քանի կարևոր մեթոդները:

1. Լվացքի փոշու ավելցուկ հանգեցնում է առատ փրփուրի, որը կարող է կեղտը պահել այնպիսի վայրերում, ինչպիսի օձիքն է։

Դրա հետևանքով այնտեղ կարող են բակտերիաներ կուտակվել.


2. Հագուստի վրա առկա շղթաները նախքան լվացքը հարկավոր է փակել, քանի որ դրանց ատամիկները կարող են վնասել մյուս իրերը.

3. Լողազգեստների ավտոմատ լվացում։ Լողազգեստները, ինչպես նաև էլաստենից և սպանդեքսից պատրաստված ցանկացած իր խստիվ արգելվում է լվանալ լվացքի մեքենայում։ Միայն սառը ջուր և ձեռքով լվացք.

4. Եթե լվացքի մեքենայի մեջ եք լվանում բարձերն ու վերմակները, ապա հարկավոր է դրանք երկու անգամ լվանալ, քանի որ բմբուլները կարող են պահել լվացքի միջոցը լվացքի մեքենայի ներսում.


5. Պետք չէ լվացքի մեքենան խիստ ծանրաբեռնել, քանի որ դրանից պատռվում են իրերն ու անսարք է դառնում լվացքի մեքենան.

6. Շատ թանկարժեք լվացքի միջոցներ ունեն իրենց ավելի մատչելի տարբերակները։ Օրինակ՝ աղը վերադարձնում է իրերի վառ գույնը, իսկ կավիճն օգնում է ազատվել յուղոտ հետքերից։ Տնտեսական օճառը սպիտակեցնում է և հեռացնում լաքաները.

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST