Մասնագետը նշել է, տղամարդու համար չկրկնվող և տարբերվող կնոջ գծերը, որից կզարմանաք

Ի՞նչ սկզբունքների վրա է կառուցվում ինքնավստահ, հաջողակ, երջանիկ կանանց կյանքը։

Նույնիսկ, եթե նա հիանալի ծնողներ է ունեցել, շատ բարեկեցիկ մանկություն, այնուամենայնիվ, նա չի համարում, որ ինչ-որ մեկն իրեն ինչ-որ բան է պարտք, կամ, որ այդ բարեկեցությունը նրա համար ցմահ է երաշխավորված։ Նա հույսը դնում է իր սեփական ջանքերի, հնարավորությունների ու ունակությունների վրա։

Նրան ուրիշ մարդիկ պետք չեն, մասնավորապես՝ տղամարդիկ, իրենց սեփական խնդիրները լուծելու համար։ Եվ նույն կերպ էլ այդ մարդիկ հաջողակ կնոջը պետք չեն իրեն երջանիկ զգալու համար։


Նա լուծում է իր խնդիրներն ու իրեն դրանով իսկ երջանիկ դարձնում։ Ուրիշ մարդիկ նրա համար պարզապես գեղեցիկ ածանցյալներ են, որոնք զարդարում են նրա կյանքը։

Եվ առաջին հերթին՝ ֆինանսապես։ Սովորաբար այդպիսի կանայք դեռ պատանի հասակից մտածում են այն մասին, թե ինչպես և որտեղ պետք է գումար վաստակեն։

Նրանք շուտ են լքում հայրական տունը, նրանց չի վախեցնում այլ քաղաք կամ երկիր սովորելու նպատակով մեկնելու հեռանկարը։ Նրանք գիտեն, որ դա իրենց պետք է սովորելու, զարգանալու ու աճելու համար։


Այդպիսի աղջիկներն արդեն 25 տարեկանում ունեն հասկանալի կարիերային պլան, ոմանց ուսերի հետևում արդեն աշխատանքային պատկառելի փորձ կա ու կարիերայի աստիճաններով կատարած մի քանի քայլ։

Պարտադիր չէ, որ այդ քայլերը դեպի վեր լինեն՝ այն իմաստով, որ բոլորը չէ, որ ուզում են ղեկավար դառնալ։ Դա կարող է լինել ինչ-որ գիտական բացահայտում, գրված գիրք, ինչ-որ օգտակար ծրագրի ստեղծում և այլն։

Խոսքն այն մասին է, որ 25 տարեկանում այս աղջիկն արդեն ինչ-որ բան արել է, այլ ոչ թե նոր-նոր ինչ-որ բան է պլանավորում ու ենթադրում՝ հազար ու մի պատճառ գտնելով, թե ինչու իր մոտ ոչինչ չի ստացվում։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST