Մեզ համար չքնող իրական հերոսներից, մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի

Հայ-ադրբեջանական պատերազմ կամ արցախյան երկրորդ պատերազմ՝ պատերազմ Արցախի հանրապետության՝ Հայաստանի աջակցության տակ և Ադրբեջանի հանրապետության միջև՝ Թուրքիայի աջակցության տակ, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։


Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։

Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։


Ի պատասխան պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։

2020թ նոյեմբերի 10-ին կնքվեց խաղաղության պայմանագիր, ըստ որի Արցախի հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի տակ՝ նեռարյալ Շուշի, Քարվաճառ և Հադրութ քաղաքները, իսկ ԼՂՀ սամնանները պահպանում են ռուս սահմանապահները։

Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ և ինֆորմացիոն դաշտում պաշտոնական հակամարտությամբ՝ հանդես գալով ժամանակակից պատերազմի օրինակ։


Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST