Շան արարքը զարմացրեց բոլորին. նա իսկական հերոս է

Զարացած գառնարածի աչքի առաջ շունը հավաքեց ոչխարների հոտն ու նրանց քշեց ֆերմայից հեռու: Սկզբից նա չհասկացավ՝ ինչու է իր խելացի շունն այդպես վարվում, սակայն նայելով ետ՝ հասկացավ՝ խնդիրն ինչում է: Ետևում սկիզբ էր առել անտառային հրդեհ:

Իրադարձությունների նման ընթացք իհարկե կարելի էր կանխատեսել: Ավստրալիայում իրավիճակը շարունակում է մնած ծայրահեղ ծանր: Այստեղ վերջին ամիսներին այրվել են միլիոնավոր հեկտարներով անտառներ:

Ջո Հիլլի ֆերման գտնվում էր լեռան ստորոտում: Կրակը սկսվել էր ամենավերևից, այնպես որ մարդիկ այն չէին նկատել: Սակայն շունը՝ Պետսի, կրակի հոտը հեռվից առել էր:

Նա պարզապես կատարեց իր աշխատանքը: Հավաքեց բոլոր ոչխարների հոտի մեջ ու դուրս հանեց ֆերմայից: Նա այնքան էր տարվել իր աշխատանքով, որ ոչխարներին քշեց մինչև դաշտի մյուս եզր:

Ջո Հիլլը կարողացավ փրկել ամբողջ ֆերման խելացի շան շնորհիվ: Ուշադրություն դարձնելով նրա տարօրինակ վարքին՝ տղամարդը նախապես ջրերով տարրաներ են պատրաստել ու դասավորել դրանք տան շրջակայքում:

Արդեն երեկոյան խելացի շունը հոտը ետ վերադարձրեց: Եվ, իհարկե, ստացավ արժանի վարձատրություն:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!