Շատերն անգամ չգիտեն, որ այս իրերն արտադրված են ԽՍՀՄ-ում. ինչու՞ են դրանք մինչև հիմա մոդայիկ

Ինչպես ասում են՝ ամեն նորը լավ մոռացված հինն է: Այսպես, ԽՍՀՄ բազմաթիվ իրեր այսօր մեծ պահանջարկ են ձեռք բերել: Այն էլ ոչ միայն հետսովետական երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում:

Մենք չենք փորձի հասկանալ այդ ֆենոմենի պատճառները, պարզապես ցույց կտանք անցյալի թրենդային իրեր, որոնք այսօր էլ իրենց տեղ ունեն մոդայիկ մարդկանց պահարաններում:

Ցանցային պայուսակ (ավոսկա)

Ասում են՝ ավոսկան ի հայտ է եկել Չեխիայում դեռ մինչև ԽՍՀՄ-ի ստեղծվելը: Սակայն միայն 1940-ական թվականներին դրանք մեծ ճանաչում ձեռք բերեցին: Մարդիկ սիրեցին այդ ամուր և հարմար պայուսակները: Բացի այդ ԽՍՀՄ-ում չկային պոլիէթիլենատին տոպրակներ:

Ավոսկաներն արդիականությունը կորցրեցին XX-րդ դարի վերջում, սակայն XXI դարում կրկին մոդայիկ դարձան: Դրանք տարածված են նաև աշխարհի շատ երկրներում: Օրինակ՝ հայտնի ֆրանսիակական Vetements բրենդը ծախում է ավոսկաներ մի քանի հազար դրամով:

Վալենկաներ

ԽՍՀՄ բոլոր տատիկներն ու պապիկները ձմռանը կրում էին վալենկաներ: Այն դարձել է ժամանակակից շատ մոդելների նախատիպը, օրինակ՝ ուգգին:

Գլխարկ-աքլոր

Սկզբում այս գլխարկը կրում էին սովետական սպորտսմենները, սակայն շուտով այն դառնում է սովետական քաղաքացու հագուստի մի մասը: Այժմ այն կարելի է հանդիպել բազմաթիվ բրենդների տեսականիում: Օրինակ՝ Versace-ն նման գլխարկները վաճառում է 300-500 դոլարով:

Նասկիներով սանդալներ

Ընդամենը մի քանի տարի առաջ սանդալների և նասկիների համադրումը կարող էր աբսուրդային թվալ: Բայց հիմա այս մոդան մեծ պահանջարկ ունի: Հաճախ անգամ հոլիվուդյան աստղերն են սանդալների տակի նասկի կրում:

Կալոշներ

Կալոշներն իդեալական կոշիկներ են անձրևային եղանակի համար: Այդ իսկ պատճառով դիզայներները որոշել են օգտագործել այն իրենց նոր կոշիկների դիզայնում:

Մորթյա գլխարկներ

Առաջինն այս գլխարկները հայտնվել են ԽՍՀՄ-ում, իսկ հետո հայտնի են դարձել ամբողջ աշխարհում: Անգամ այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Dior-ը, Comme des Garсons-ը և Chanel-ը, իրենց մոդելներին հագցնում են մորթյա գլխարկներ:

Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!