Ո՞վ է առաջինը թռնելու Մարս. իրականում նա դեռ դպրոցական երեխա է

«Աստղային ճանապարհ» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերից հետո, և հատկապես այն բանից հետո, երբ Իլոն Մասկը հիմնեց «SpaceX»-ը, հետաքրրքրությունը տիեզերական ճանապարհորդությունների հանդեպ աննախադեպ աճեց: Բացի քանի դեռ մեզանից շատերը միայն երազում են տիեզերական ճանապարհորդությունների մասին, մի աղջիկ իսկապես պատրաստվում է դրանց:

Ալիսա Քարսոնը՝ 17-ամյա մի աղջիկ է Բաթոն-Ռուժից (Լուիզիանա), ում ՆԱՍԱ-ն պատրաստվում է տիեզերագնաց դառնալուն: Նրա երազանքը Մարս թռնելն է, և նրա նպատակն է դա իրականացնել հենց առաջին առաքելության ժամանակ՝ 2033 թվականին: Աղջիկն ունի ամեն ինչ, ինչ հարկավոր է Մարս հասնելու համար: Ալիսան առաջին մարդն է, որ ավարտել է Passport NASA ծրագիրը և այցելել է ՆԱՍԱ-ի բոլոր 14 կենտրոնները: Ալիսան նաև ամենաերիտասարդ մարդն է, ով ավարտել է Advanced Possum Academy-ն, ինչի արդյունքում նա պաշտոնապես դարձել է սերտիֆիկացված տիեզերագնաց:

Բացի տիեզերագնացության դասերից, նա նաև սովորում է իր դպրոցական դասերը 4 տարբեր լեզուներով (անգլերեն, չիներեն, ֆրանսերեն և իսպաներեն):

Ալիսան շատ լավ հասկանում է, որ նա չի կարող ամուսնանալ և ընտանիք կազմել, բայց չի պատրաստվում ետ կանգնել իր նպատակից:

Բացի դասընթացներից, Ալիսան զբաղվում է նաև հասարակական հռետորիկայով՝ փորձելով մեծացնել հետաքրքրությունը տիեզերքի ուսումնասիրությունների հանդեպ:

Միշտ հետևիր քո երազանքին և մի թույլ տուր, որ ինչ-որ մեկը գողանա այն քեզանից,- ասում է Ալիսան:

Երբ նրան հարցրեցին, թե ինչն է նրան ոգեշնչում, Ալիսան պատասխանեց, որ իրեն ոգեշնչում են բոլոր տիեզերագնացներ, և հատկապես կին տիեզերագնացները:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!