Սարդարապատ տեսած, Սարդարապատում հաղթած ազգը դատապարտված է ՀԱՂԹԵԼՈՒ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին:

Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։

1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։


Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։

Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։

Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում` Արաքս գյուղի մոտակայքում, Երևանից 55 կմ (Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիր` Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ) հեռավորության վրա, այն բարձունքում, որտեղ թաղվել են ճակատամարտի մասնակից հերոսները։


Արմավիրի մարզը, որի տարածքում է գտնվում հուշահամալիրը, Հայաստանի պատմական վայրերից մեկն է. Արմավիրը (մինչև 1932 թվականը Սարդարապատ, 1932 թվականից` Հոկտեմբերյան) Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։

Հնագույն Արմավիրը, ըստ 20-րդ դարում կատարված հնագիտական ​​պեղումների, գտնվում է մ.թ.ա. մոտ IV դարում գոյություն ունեցած ուրարտական ​​Արգիշտիխինիլի քաղաքի տարածքում։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST