Սա մի ժամանակ էր, երբ կար քիչ բան, բայց երջանիկ էին մարդիկ. Նալբանդյան փողոցում 1986 թ․

Նալբանդյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Անվանվել է ի պատիվ հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի։

Նախկինում փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա, 1870 թվականին՝ Գուբերնատորսկայա, 1884 թվականին՝ Արշակ Տեր-Ղուկասյան փողոց, 1920 թվականին՝ Ազատամարտիկների փողոց, 1921 թվականից՝ Միքայել Նալբանդյանի փողոց։


Նախկինում փողոցը գտնվել է Երևանի կենտրոնական հատվածում՝ պատմական գոտում: Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն էր, որը մտել է եռաճառագայթ համակարգի կանոնավոր պլանի կառուցվածքի մեջ:

Սկսվել է Տաճարային (Շահումյանի) հրապարակից և ձգվել դեպի հյուսիս-արևելք, որոշ թեքումով դեպի Աստաֆյան փողոց՝ կապելով ամրոցը և Առևտրային հրապարակը կենտրոնական բնակարանների հետ և բացելով հյուսիս-արևելյան մասը քաղաքի այգիների պարագծով:

Նախկինում Տեր-Ղուկասյանի փողոցը ձգվել է դեպի ներկայիս Վազգեն Սարգսյան փողոց և դուրս եկել Շուկայի հրապարակ (Շահումյանի հրապարակ):


Փողոցի երկարությունը, համաձայն 1906-1911 թվականների հատակագծի, Շուկայի փողոցից (ներկայումս՝ Մովսես Խորենացի փողոցի հատված) մինչև ծայրամաս կազմել է 1735 մետր: Փողոցի բարեկարգման և շինարարական աշխատանքները սկսվել են 1860-ական թվականներին և շարունակվել են մինչև 1890-ականները։

Հենց այդ ժամանակահատվածում փողոցը ստանում է դրան բնորոշ ճարտարապետական ամբողջական, կոկիկ ու ներկայանալի տեսքը այդտեղ կառուցված հասարակական և վարչական հաստատությունների առկայության շնորհիվ:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST