Տղան վերանկարահանել է ամբողջ մուլտֆիլմը սիրելիի համար. նման ամուսնության առաջարկություն դուք երբևէ չեք տեսել

Իրական կյանքում երբեմն նաև հեքիաթ է հանդիպում, և Լի Լիքլեր անունով երիտասարդը ապացուցեց դա կյանքի ամենակարևոր պահերից մեկի ժամանակ՝ ընկերուհուն ամուսնության առաջարկ անելիս: Այդ նպատակով նա վարձել է մուլտիպլիկատոր, ով վերամշակել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմն այնպես, որ գլխավոր դերում լինեն Լին ու նրա ընկերուհին: Երբ նա հրավիրեց աղջկան կինոթատրոն, նա այդ մասին ոչինչ չգիտեր, և անգամ կինոդիտողները, որոնց վարձել էր Լին, կասկածներ չառաջացրեցին:

Լի Լոքլերը և Ստուտի Դեվիդը հանդիպում էին դեռ դպրոցում, սակայն բաժանվեցին քոլեջ ընդունվելիս: Պատահաբար հանդիպեցին 10 տարի անց և կրկին սկսեցին հանդիպել: Դեկտեմբերին Լին որոշեց ամուսնության առաջարկություն անել Ստուտիին՝ դարձնելով այդ օրն իսկական հեքիաթ:

Լին վարձեց փոքրիկ կինոսրահ, որտեղ ցուցադրում էին «Քնած գեղեցկուհին» իր և Ստուտիի գլխավոր դերակատարությամբ:

Բացի նրանցից սրահում կային նաև Լիի ընկերներն ու բարեկամները, ինչպես նաև վարձած մարդիկ:

Աղջիկը ֆիլմի հենց սկզբից հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ:

Իսկ երբ կադրում հայտնվեց մատանին, ամեն ինչ պարզ դարձավ:

Հետո մատանին շատ հետաքրքիր ձևով էկրանից հայտնվեց Լիի ձեռքում:

Ամուսնության այդպիսի առաջարկությունը աղջիկը չկարողացավ մերժել:

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!