4 գործոն, որ կարող են պարզապես սպш նել Ձեր ինքնավստահությունը․ ահա դրանք

Մի քանի խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են շատ բանի հասնել, բայց վստահ չեն, որ հաջողությունը կժպտա իրենց:

Ինքնավստահ մարդիկ միշտ հիացմունք են առաջացնում: Նայելով նրանց՝ ստեղծվում է տպավորություն, որ այդպիսի մարդկանց մոտ ամեն ինչ ստացվում է, քանի որ իրենք հավատում են սեփական ուժերին:

Իրականում, նրանք պարզապես գիտեն, որ պետք է վանել վատ զգացմունքներն ու էմոցիաները, որոնք խորտակում են ինքնագնահատականը:

Համեմատություն

Մանկությունից մենք մշտապես մրցում ենք ուրիշների հետ: Սակայն, անհնարին է հաղթել բացարձակապես բոլորին: Փոխարենը, կարող եք հարցնել ինքներդ Ձեզ, թե արդյո՞ք Դուք Ձեզ համարում եք ինքներդ Ձեր լավագույն տարբերակը: Դա անելու համար անհրաժեշտ է ազնվորեն ճանաչել սեփական ուժեղ և թույլ կողմերը:

Եթե Դուք իսկապես ուզում եք անընդհատ հաղթել, լինել ավելի լավը, քան երեկ, պետք է շատ էներգիա ծախսեք ինքնակառավարման զարգացման վրա: Ժամանակ չի մնա, որ Դուք համեմատվեք ուրիշների հետ:

Անցյալի անհաջողությունները

Հսկայական քաջություն է պետք անցյալի սխալների ու անհաջողությունների հետ համակերպվելու ու նոր բարձունքներ նվաճելու համար:

Կենտրոնացեք միայն հաղթելու մտքի վրա և թույլ մի տվեք, որ անցյալի ստվերը շեղի Ձեզ Ձեր նպատակից:

Անպատրաստություն

Ամեն օրը մեզ հնարավորություն է տալիս պատրաստվելու ապագա հաղթանակների համար:

Հաղթողի նման ապրելու համար պետք է մտածել հաղթողի նման: Յուրաքանչյուրը, ով մեկ անգամ դառնում է հաղթող, գիտի, թե ինչ աշխատանք է արվել դրա համար:

Դուք պատրա՞ստ եք չարչարվելու: Դուք պատրա՞ստ եք արդյունքի համար անհարմարություններ կրելուն: Եթե այո, ապա սկսեք աշխատել ապագա հաղթանակների համար արդեն այսօր: Վստահությունը կգա փորձառության և ձեռք բերած ունակությունների հետ մեկտեղ:

Վախ

Քննադատվելու վախը այն չարիքն է, որը թույլ չի տալիս մեզնից շատերին հասնել ցանկալի արդյունքի:

Իրականում, շրջապատի կարծիքը չի ունենա որևէ ուժ, եթե Դուք չտաք դրան մեծ նշանակություն: Այն, ինչին Դուք հավատում եք, ավելի կարևոր է ցանկացած անհանգստությունից և վախից:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST