88 տարեկան կինը աշխատում է որպես մոդել. Ինչպիսին էր նա երիտասարդ տարիներին

Ժամանակակից նորաձեւության արդյունաբերության մեջ ժամանակի շրջանակները մի փոքր փոխվում են, եւ մոդելները կարող են աշխատել ավելի երկար, քան ընդունված է: 20-30 տարի առաջ այդպիսի ազատությունն անընդունելի էր. 30 տարին էր մոդելային աշխարհի սահմանը: Ավաղ, սա դառը ճշմարտություն է: Այնուամենայնիվ, կա մի տիկին, որը 70-ականներին կոտրեց բոլոր կարծրատիպերը: Կարմեն Դել Օրեֆիչեն 88-ամյա մոդել է, ով չի պլանավորում ժամանակ դուրս գալ:

Ապագա մոդելը ծնվել է 1931-ին Նյու Յորքում: Նրա հայրը պրոֆեսիոնալ ջութակահար էր, բայց ինտելիգենտ մասնագիտությունը չխանգարեց նրան լքել իր կնոջը և նորածին դստերը և հեռանալ: Կարմենի մայրը միայնակ է մեծացրել աղջկան:

Չնայած դժվարություններին՝ Կարմենը սովորում էր բալետի դպրոցում և երազում էր բեմում պարել: Աղջկա մայրը չէր ոգևորում նրան` անվանելով անճոռի բադիկ: Կարմենը իսկապես գերազանցում էր բոլոր հասակակիցներին և առանձնանում էր չափազանց նիհարությամբ, բայց աղջիկը երբեք տգեղ բադիկ չի եղել:

Երբ Կարմենը 14 տարեկան էր, Vogue ամսագրի լուսանկարչի օգնականը աղջիկին առաջարկեց ֆոտոշարքում նկարվել: Տղամարդը փողոցում տեսել է դեռահասին և անմիջապես հասկացել, որ Կարմենը ներուժ ունի: Նկարները, ավաղ, դուրս են եկել միջին որակի, բայց Կարմենի ընտանիքը չի հրաժարվել: Նրա կնքահայրը անձամբ Կարմենի լուսանկարներն ուղարկել է ամսագրի գլխավոր խմբագրին, որպեսզի նա նորից նայի դրանք: Եվ Կարմենը կրկին հայտնվեց տեսախցիկների առջև:

16 տարեկանում Կարմենն առաջին անգամ հայտնվեց «Vogue»- ի շապիկին: Նա դեռ պատմության մեջ ամենաերիտասարդ մոդելներից է այս շապիկի համար նկարված: Բայց Կարմենն ինքը, այդ լուսանկարը ընդհանրապես չհավանեց, երիտասարդ գեղեցկուհին մի քանի օր լաց եղավ` նայելով դրան:

«Vogue»- ի չափանիշներով Կարմենն իդեալական կազմվածք ունի: Մանկության տարիներին անբավարար սնունդը, իսկ հետո բալետի դպրոցը թողել են իրենց հետքը: Կարմենն իր ամբողջ կյանքի ընթացքում ամուր էր  պահում իրեն և թույլ չէր տալիս փոխել իր կազմվածքը:

1945 — 1963 թվականներին Կարմենը շարունակաբար աշխատում էր:  Նրա աշխատավարձը մեկ ժամվա ընթացքում մի քանի դոլարից հասավ 25-ի, իսկ դա լավ փող էր:

Չնայած պահանջված լինելուն, 32-ամյա Կարմենը հայտարարեց, որ հեռանում է մասնագիտությունից: Նա ցանկանում էր հեռանալ երբ գագաթնակետին է, ավելի շատ ուշադրություն դարձնել ամուսնուն, դստերը մեծացնել: Բայց, ինչպես կանխագուշակում էր գործակալը, Կարմենը վերադարձավ:

70-ականներին նա Նորման Պարկինսոնի մոդելների ցուցադրությանն է եկել, և այս հանդիպումը փոխեց իր աշխարհը: Իր տարիքի համար նա զարմանալի տեսք ուներ, և հիմքեր չկային հրաժարվել սիրած գործից: Այս ընթացքում, մոդելի երրորդ ամուսնությունը փլուզվեց, իսկ Կարմենի դուստրը ամբողջովին անկախ կյանքով սկսեց ապրել:

Կարմենը երբեք չէր հետապնդում երիտասարդությունը և չէր էլ թաքցնում իր ճերմակած մազերը: Երբ մազերի գույնը սկսեց մարել, նա դրանք պլատինի գույնով ներկեց, և այս սանրվածքը դարձրեց իր առանձնահատկությունը: Սկսվեց նրա կարիերայի նոր փուլը:

Ավելի քան 40 տարի մոդել լինելու ընթացքում նրան հաջողվել է աշխատել «Dior»- ի, «Vogue»- ի, «Rolex»- ի հետ, դառնալ «Lancaster» կոսմետիկայի դեմքը: Նա գիրք է գրել իր վերելքների և անկումների մասին, իսկ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Նյու Յորքում նրա պատվին ցուցահանդես է եղել:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!