Գազալցակայաններում վարորդներին խաբում են. Որքան են քիչ վարում նախկինի համեմատ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքացիներից դժգոհություններ են հնչում ավտոմեքենաների համար նախատեսված գազալցակայաններում թերլիցքավորումների մասով։

Քաղաքացիները սովորականից ավելի շատ են վճարում, իսկ արդյունքում ավելի քիչ լիցքավորում է կատարվում, քան նախկինում։ Առհասարակ, վարորդների խոսքով՝ վերջին շրջանում գազալցակայաններում իրականացված լիցքավորմամբ մոտ 50 կմ պակաս են վարում, քան նախկինում։

«Ժամանակ»-ը փորձեց արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանում ստանալ այս խնդրի հետ կապված։ ԱԻՆ լրատվականից, սակայն, մեզ փոխանցեցին, որ խնդիրն ավելի շատ շուկայի վերահսկողության տեսչության տիրույթում է, իսկ ԱԻՆ-ը ԱԳԼՃԿ-ներում իրականացնում է միայն տեխնիկական բնույթի վերահսկողություն»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST