«Երբեք մի ծեծեք տղամարդկանց». Լուսինե Բադալյանի հորդորը կանանց

Հաղորդավարոհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ կիսահումորային, բայց հիմնված է իրական փաստերի վրա:

«Հենց նոր ականատես եղա, թե ինչպես էր մի բարձրահասակ, գեղեցիկ, շատ համակրելի աղջիկ փողոցում ծեծում իր շատ սովորական տեսքով ընկերոջը, որին արդեն խայտառակ էր արել սրճարանում բոլորի մոտ՝ իբր թե իրեն դավաճանելու համար ։)) անգամ ոստիկանություն եկավ ։)) տղան իրեն պահում էր իսկական ջենտլմենի պես, բայց դե տգեղ տեսարան էր (թեպետ հրաշալի հասկանում եմ նաև աղջկա ապրումները, կանայք հազվադեպ են անհիմ խանդում, բայց քահ֊քահ ծիծաղում էի)։

Ես դեմ եմ նմանատիպ բռնությանը, լուրջ եմ ասում ։)) բայց ոչ թե այն պատճառով, որ տղամարդիկ մեղք են, խեղճ են, արժանի չեն ծեծի, այլ հիմա խոսքս կուղղեմ կանանց ։)

Սիրելի կանայք , եթե ձեր տղամարդն ի վիճակի է ոչ միայն ձեզ դավաճանելու, այլ նույնիսկ հետաքրքրվելու, տարվելու մեկ այլ կնոջով , ուրեմն նա ձեր տղամարդը չէ , նրան պետք չի ծեծել փողոցում պետք է անհապաղ հեռանալ՝ անգլիական ձևով ,աննկատ, հնարավոր է, որ նա նույնիսկ չնկատի էլ, որովհետև տարված է, երբ կնկատի, դուք արդեն հեռու կլինեք ։))) եթե միանգամից չստացվի, որովհետև կանայք սիրելիս՝ անկեղծ ու բուռն են սիրում, իսկ այդ ընթացքում հեռանալու գործընթացը ցավոտ է, ապա դա արեք աստիճանաբար , բայց հաստատուն, ու թողեք այդ տղամարդուն իրեն արժանի կանանց ընկերակցությամբ

Որքան էլ ժամանակները փոխվեն, միշտ էլ տղամարդը պիտի պայքարի կնոջ համար և ոչ մի դեպքում՝ հակառակը !!!!!! Ոչ մի դեպքում, լսում ե՞ք

Ուժեղ, խիզախ տղամարդ և փխրուն, գեղեցիկ կին ֆորմուլան մի խախտեք երբե’ք , մի ծեծեք տղամարդկանց ։)))

Հավատացեք տիեզերական մեծ սիրուն և քաջ ասպետներին, իսկ ով կփորձի ձեզ համոզել, որ էդպիսի բան չկա, ուղարկեք գրողի ծոցը  Գոգիս ասած՝ «միշտ կգտնվի մեկը, ով կփայփայի, կգուրգուրի ձեզ» …. այսքանը»:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST