Երեվանը և երևանցիները. Պրոսպետկ, «Արգիշտի» սրճարան. քաղաքը սեր և բարություն էր շնչում

Մինչեւ «Արգիշտի» սրճարանի բացվելն այդ վայրում գրավատուն էր գործում`«Լոմբարդ» անվանմամբ:

Դա քաղաքի միակ գրավատունն էր, եւ մարդիկ երբեմն հերթ էին կանգնում`իրենց ոսկին գրավ դնելու համար:

Սրճարանի առաջին հարկում շատ համեղ պաղպաղակ էին վաճառում:


Մատուցումը եւ սպասարկումը եւս տարբերվում էր քաղաքի այլ սրճարաններից: Երբ տանը հյուրեր էի ունենում, իջնում էի եւ սրճարանից պաղպաղակ գնում:

«Արգիշտի»-ում երկու տեսակ պաղպաղակ կար՝ շոկոլադե եւ սպիտակ:

Վաճառողուհին երկար հատուկ գդալով մտնում էր խորը կաթսայի մեջ եւ հանում պաղպաղակի կլոր գնդիկները: Ամեն անգամ պաղպաղակը հանելուց հետո դժգոհ դեմքով թաթախում էր գդալը ջրով լի բանկայի մեջ, հետո շրխկացնում այն սեղանին եւ նորից հանում պաղպաղակը:


Մեզ մոտ միշտ գայթակղություն կար գողանալ շոկոլադե պաղպաղակով լի այդ կաթսան եւ փախչել բակ…

«Արգիշտի» սրճարանը երկհարկանի էր: Առաջին հարկը բացօթյա էր:

Երկրորդ հարկում ռեստորան էր, որտեղ մշտապես երաժշտություն էր հնչում` հայկական, կամ ռուսական էստրադա, պատվերով երգեր:

«Արգիշտի»-ում հաճախ տեսնում էի Հովհաննես Շիրազին:

Իսկ սրճարանի կյանքի վերջին ժամանակահատվածում նրա մշտական այցելուներից էր Վանո Սիրադեղյանը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST