Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հաճախ իմ լավ ընկերներիս էջերում հանդիպում եմ նման գրառումների. ՙՙ եթե սատարում ես Նիկոլին, + դիրՙՙ , ՙՙ Եթե Նիկոլի կողքին ես, սրտիկիր ՚՚ , ՙՙ
Եթե աջակցում ես վարչապետին սենց արա կամ ընենց արա՚՚.. և այլ նմանատիպ գրառումներ:
Իհարկե ես իրավունք չունեմ քննադատելու նման գրառումները ոչ էլ բացասական եմ մոտենում դրանց, պարզապես ասեմ ,որ ես չեմ մասնակցում նման ՙՙ քվեարկություններին՚՚ կամ այսպես ասած սոցցանցային հարցումներին:
Իմ կարծիքով մենք պլյուսով ու լայքով չէ, որ պետք է աջակցենք այս կամ այն մարդուն կամ գաղափարին, այլ մեր վարքով, անձնական կարծիքներ արտահայտելով և իհարկե գործով:
Էսօր Նիկոլին դավաճանում են ՔՊ-ում կուսակցությանը անդամագրված անձնավորությունները, 2 տարի առաջ Նիկոլի ու ՔՊ-ի անվան դիմաց ՙՙպտիչկա՚՚ դրածները, ձեր կարծիքով ՙՙ + ՚՚ կամ ՙՙ like ՚՚ դնողի համար դժվա՞ր է մեկ այլ մարդու գրառման տակ հականիկոլական մեկնաբանություն անելը, կամ այդ գրառման տակ սրտիկելը:
Ինձ կներեք, բայց ես չեմ մասնակցելու նման հարցումներին ու ՙՙլայքերի մրցույթներին՚՚ :
Եթե իմ քաղաքական հայացքներս ձեր կողմից դրված են հարցականի տակ, պարզապես հետևեք իմ գրառումներին:
Շնորհակալություն ինձ ճիշտ հասկանալու համար: