Մարդիկ միշտ փորձում են համեմատել իրենց մարմինը գործող էսթետիկ մի մոդելի` այսպես կոչված «իդեալական» կազմվածքի հետ:
Պետք է գիտակցել, որ տարբեր ժամանակներում այդ իդեալական պատկերները բավականին տարբեր են եղել.
Վերածննդի ժամանակաշրջանում նկարիչներ և արվեստագետներ գովերգում էին շատ կանացի, նույնիսկ գեր կնոջ մարմինը:
Երկրորդը` մարդու կյանքի պատմությունը ևս մեծ ազդեցություն ունի:
Խնդիրներն առաջանում են, եթե փոքր տարիքից ծնողները երբեք չեն գովել երեխային, հաճոյախոսություններ չեն արել կամ առավել ևս` ասել են, որ նա գեղեցիկ չէ:
Այսպիսով, ծնողները ձևավորում են երեխայի վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ, և նա մեծանում է ցածր ինքնագնահատական ունենալով:
Արդյունքում մարդը ձևավորվում է համոզված լինելով, որ ինքը տգեղ է և բանի պետք չէ:
Ոչ միշտ է, որ մարդիկ ի բնե օժտված են լինում գեղեցիկ արտաքինով:
Ավելի հաճախ ցանկալի տեսքին կարելի է հասնել ճիշտ խնամքի միջոցով:
Ժամանակի ընթացքում մարդիկ մշակում են իրենց գեղեցիկ և խնամված տեսքին հասնելու ամենաարդյունավետ տարբերակները:
Ստորև ներկայացվող ֆոտոշարքում հասարակության կողմից հայտնի դեմքերի լուսանկարներ են, ովքեր իրենց մանկության տարիներին բոլորովին էլ աչքի չեն ընկել արտաքին գեղեցկությամբ և հմայքով: