Իմ երկրի բանակն իրեն լավ չի պահել․ ռուս բլոգերը ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին

Կատարվածը բացահայտ անտարբեր վերաբերմունքի հետևանք էր Փանիկի բնակիչների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, ով այսօր այցելել է Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զրուցել տեղի բնակիչների և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Բլոգերը քննադատում է ռուս զինվորականների պահվածքը և դրանում տեսնում ռուսական զինված ուժերի առանձին ներկայացուցիչների մեղքը։

«Եթե իմ երկրի բանակն իրեն հանդուգն է պահում այլ երկրի տարածքում, եթե ներողություն է խնդրում միայն այն դեպքում, երբ նրա վրա ճնշում են գործադրում Հայաստանի նոր իշխանությունները և հասարակական կարծիքը, ապա ո՞րն է այստեղ Ռուսաստանի մեղքը։

Սա իրեն վատ պահող բանակ է, ավելի ճիշտ ոչ թե ամբողջական բանակ, այլ առանձին ստորաբաժանումներ»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է բլոգերը։

Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր Փանիկում հյուրասիրություն և համերգ էր կազմակերպել, ինչը գյուղացիներն ընդունել են որպես ներողություն խնդրելու ոչ ֆորմալ ձև։ Փանիկում ռազմաբազայի հրամանատարության հետ հանդիպում է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նյութի աղբյուրը՝ shantnews.am

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST