Ինչո՞ւ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ օգնության խնդրանքով․ Արցախի Նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին

Ինչո՞ւ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ օգնության խնդրանքով․ Արցախի Նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախի Նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին.

Հարց 1. Ինչո՞ւ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ օգնության խնդրանքով:

— Այս հարցը չի առաջանա այն մարդկանց մոտ, ովքեր պատերազմի 27 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում ականատես եղած լինեն մшրտերին ու տեսած լինեն թշնшմու դեմքը: Իսկ մեր թշնшմին մեկ դեմք չունի՝ ադրբեջանցի, թուրք, ահաբեկիչ, այլ դեմքեր ևս, որոնք դեռ ճշգրտման կարիք ունեն: Հայկական բшնակը փաստացի կռ-վում է երկու պետության և աշխարհը տակնուվրա արած ահաբեկչական խմբավորումների դեմ:

Այդպիսի պայմաններում հայ զի-նվորը հերոս է բոլոր առումներով, բայց թանկ է մեր յուրաքանչյուր զին-վորի կյանքը, և նորմալ է, որ քաղաքական ղեկավարությունը աջակցություն է ակնկալում դաշնակից երկրից:

Հարց 2. Ինչո՞ւ ենք հիմա դիմում աջակցության համար, եթե հնարավոր էր ավելի վաղ:

— Դիվանագիտությանը մարդիկ հաճախ նայում են կենցաղային հարաբերությունների մակարդակով՝ զանգեցինք ՌԴ նախագահին, նա էլ որոշեց օգնել կամ չօգնել: Այդպես չէ: Համաշխարհային քաղաքականությունը շատ ավելի խորն ու բազմակողմանի է, քան մեր առօրյա կյանքում ընկերների ու հարևանների հետ շփումները:

Հայաստանի (Արցախը Հայաստան է) և Ռուսաստանի կուլիսային շփումները և բանակցությունները երբեք չեն դադարել, այլ հարց է, որ յուրաքանչյուր պետություն, հատկապես մեծ պետություն իր շшհերն ունի, և նրան ժամանակ է պետք կողմնորոշվելու և վերջնական որոշումներ կայացնելու համար: Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց քաղաքականության մեջ կան շшհեր անգամ դաշնակցային հարաբերություններում:

Հարց 3. Ինչո՞ւ այսքան կпրուստ ունեցանք, եթե պիտի ռուսների աջակցությամբ լուծենք հարցը:

— Հայկական կողմի զпհերը մեր պետականության համար են: Եթե նրանք չզпհվեին, թշնшմին կարող էր լինել նաև Երևանի մատույցներում: Ոչ մի բարեկամ երկիր մեզնից ավելի շատ չի մտահпգվում մեզ համար, հետևաբար հայ զին-վորը սահմանին կանգնած է մեզ համար, հայ ժողովրդի համար: Վաղը, եթե խшղաղապահներ գան, կրկին հայ զին-վորն է լինելու Հայաստանի (Արցախը Հայաստան է) անվտանգության երшշխավորը:

Հարց 4. Ե՞րբ կգան խшղաղապահները կամ ռուսական աջակցությունը.

— Ոչ ոք չի կարող ասել, որ նրանք կգան կամ թե երբ կգան: Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ հայկական բшնակի պшտերազմը շարունակվում է, և որքան շատ է հայ զին-վորը ոչնչացնում թշնшմուն, այնքան ամրանում են մեր դիրքերը հնարավոր խшղաղապահների կամ այլ բանակցությունների ֆոնին: Ռուս խшղաղապահների գալ-չգալու մասին որոշումը կարող է կայացվել շաբաթների, ընդհուպ ամիսների ընթացքում, հետևաբար մենք պետք է կարողանանք հնարավորինս ամուր պահել մեր սահմանները, шզատագրել այն հատվածները, որտեղ հիմա ներխուժել է թշնшմին:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST