Ինչու՞ են հանդիպել նախագահն ու քաղաքապետը. ի՞նչ է սպասվում երևանցիներին

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ զրույցը շատ կարևոր էր, քանի որ անդրադառնում էր մայրաքաղաքի ու զարգացման խնդիրներ:

Այսպես, նախագահն ու քաղաքապետը բավական երկար զրուցել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային հարցերին: Քաղաքապետը պատմել է, թե այս պահին իրենք ինչ ծրագրեր են իրականացնում: Օրինակ՝ երեկ Հայկ Մարությանը հայտնել է, որ նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն այս տարի փոխարինվելու են թվով 500 հնամաշ վերելակ: Այս լուրն ուրախացրել էր բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ նախագահին:

Նաև նախագահն ու քաղաքապետը զրուցել են այն մասին, որ բազմաթիվ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն ներդրումների շնորհիվ: Սա շատ կարևոր քայլ է, քանի որ հնարավորություն կտա զարգացնել մայրաքաղաքը ոչ միայն բյուջեի հաշվին, որն, ինչպես ասում են, ռեզինից չէ:

Շատ կարևոր է, որ նախագահը խոստացել է ամեն ինչում օգնել Հայկ Մարությանին, քանի որ շատ է կարևորում Երևանի զարգացումը:

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 4.14 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!