Կենդանակերպի ահա այս նշաններն են, որոնք երբեք և ոչնչում չեն պարտվում

Կենդանակերպի ահա այս նշաններն են, որոնք երբեք և ոչնչում չեն պարտվում:

Եվ այսպես.

Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայկացուցիչներն ամենադաժանն են մրցակցելիս: Նրանք կարող են վախեցնել, երբ պարտություն են կրում: Ցուլերն ի վիճակի չեն ղեկավարել իրավիճակը, ինչի հետևանքով կարող են զայրանալ, տուրք տալ զգացմունքներին: Հաղթանակ տանելու դեպքում Ցուլերը բարյացակամ են դառնում:

 

Խեցգետին: Որպես կանոն՝ հաղթանակն ու պարտությունը չափազանց լուրջ են ընդունում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հաղթել, և հաղթանակ տանելու դեպքում նույնիսկ պարծենկոտ և ամբարտավան դառնալ: Պարտություն կրելու դեպքում Խեցգետիններն ավելի լուռ են գործում, փորձում են հնարավորինս շուտ մոռանալ այդ մասին. կարծես դա չի էլ եղել:


Առյուծ: Առյուծներն ուշադրության, հիացմունքի կարիք ունեն, ինչի համար հարկավոր է հաղթանակ տանել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարտությունն ընդունում են՝ որպես ֆիզիկական հարված: Չեն սիրում անհաջողակ լինելու զգացում ունենալ, քանի որ դա կասկածի տակ է դնում նրանց մեծությունն ու գերազանցությունը: Թեև Առյուծները ենթագիտակցաբար հասկանում են, որ դասեր պետք է քաղել յուրաքանչյուր պարտությունից, պարտվելն անտանելի է նրանց համար:


Այծեղջյուր: Ամենից շատ վախենում են անհաջողություն ունենալ աշխատավայրում: Նրանք պարզապես խելագարվում են այն մտքից, որ աշխատակիցներից մեկը ծրագիրն ավելի արագ և արդյունավետ է կատարել: Նրանք լուռ «այրվում» են զայրույթի զգացումից: Հիմնական խնդիրն այն է, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց հաճախ են համեմատում մյուսների հետ և տանջում իրենց մտքով, որ երբեք չեն հաղթի, որքան էլ ջանք գործադրեն:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST