Կենդանակերպի բացառիկ նշաններ, որոնք երբեք և ոչնչոմ չեն հանձնվում

Կարիճ:

Կարիճներն առանձնանում են ստեղծագործական մտածողությամբ, անհաջողությունը դիտարկում են՝ որպես վեր տանող աստիճան և հնարավորություն իմանալու այն, ինչ չգիտեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շրջահայաց են, նկատում են նույնիսկ ամենափոքր դետալները, կլանում տեղեկատվությունը: Անում են հնարավոր ամեն բան՝ իրենց ուզածին հասնելու համար: Կարիճները տարված են այն ամենով, ինչի ցանկանում են հասնել, բայց խելամտորեն են գործում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծրագրում են, սովորում, և երբ որևէ բան չի ստացվում, չեն ընկճվում, պատրաստվում են հետագա գործողություններին:


Այծեղջյուր:

Նպատակասլացությունն Այծեղջյուրների գլխավոր հատկությունն է: Երբ նպատակը չափազանց մեծ և անիրական է թվում, կամ Այծեղջյուրը զգում է, որ չի կարող մոտենալ դրան, խնդիրը մասնատում է մի քանի էտապների և համառորեն քայլում նպատակների իրականացման ճանապարհով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անասելի համբերատար են, հասկանում են, որ շատ բաներ ժամանակ են պահանջում: Դա է պատճառը, որ Այծեղջյուրները շատ չեն անհանգստանում, երբ ինչ-որ բան միանգամից չի ստացվում: Նրանք պարզապես շարունակում են շարժվել, երբեմն՝ առաջ, երբեմն՝ հետ: Շարժման ուղղությունը կարևոր չէ, եթե նրանք շարունակում են գործողություններ ձեռնարկել:


Ջրհոս:

Հանձնվելու փոխարեն՝ Ջրհոսներն իրենց հարց են տալիս՝ ինչո՞ւ են նորից անում: Եթե ծանրակշիռ պատճառ կա, Ջրհոսների հավատն իրենց ուժերին ավելի է ուժեղանում: Եթե ոչ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դադար են վերցնում և փորձում հասկանալ՝ արդյո՞ք դա այդքան կարևոր է իրենց համար, թե՞ իրենց շեղում է կյանքում ավելի կարևոր բանից: Երբեմն չհանձնվելը նշանակում է՝ գնալ այլ ճանապարհով՝ այլ նպատակի հասնելու համար: Ոչ ոք ինքն իր հետ 100 տոկոսով ազնիվ չէ, և երբեմն հարկավոր է կասկածի տակ դնել սեփական ձգտումներն ու մոտիվացիան:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST