Կ/թ «Ռոսիա» — Խաչմերուկ- Երևանյան տաքսիներ. որքան ժամադրությունների լավագույն վայրն էր սա

Նախկինում կինոթատրոնի տարածքում եղել է Երևանի ամենահին շուկաներից մեկը՝ «սև շուկան»:

1970-1971 թվականներին Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Հրաչյա Պողոսյանի կինոթատրոնի կառուցման նախագիծը ներկայացվեց ճարտարապետների միության դատին, որը հաստատեց Երևանի Քաղխորհրդի կողմից։


Նախագիծն իրականացնելու պատվերը տրվեց «Հայպետնախագիծ» ինստիտուտին։

Շինարարական աշխատանքներն սկսվեցին 1970-ականների սկզբին:

Շինարարությունը դժվար էր ընթանում, քանի որ նախագիծը շատ մոդեռնիստական էր և շինարարների համար անսովոր: Նախագծի հեղինակները նրանց աշխատանքը հեշտացնելու նպատակով պատրաստեցին կառույցի մեծ մանրակերտը:

«Ռոսիա» կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերին՝ ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:


Կինոթատրոնում ցուցադրվել են «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա Էդմոնդ Քեոսայանի կողմից «Մոսֆիլմում» նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմը, «Վերադարձ դեպի Արարատ» և այլ ֆիլմեր։

1978 թվականին «Ռոսիա» կինոթատրոնում տեղի է ունեցել համամիութենական կինոփառատոն։

«Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ՝ 1600 և 1000 նստատեղով։

Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, եղել է ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով։ Մյուս մասերում գործել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ. «Ռոսիան» եղել է լիարժեք մշակութային կենտրոն։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST