Ձեր հագուստին անթերի ճերմակ տեսք հաղորդելու համար փորձեք հենց այս մեթոդը

Չկա իսկապես մի լավագույն հաճույք, քան կրել անթերի հագուստ և ինքդ քեզ զգալ շրջապատում տարբերվող:

Այսօր Ձեզ կներկայացնենք մի հետաքրքիր մեթոդ, որի միջոցով ինքներդ կարող եք ստանալ հստակ պարզաբանումներ այն մասին, թե ինչպե՞ս անել, որպեսզի հագուստն հասնի լիովին ճերմակ տեսքի:

Այժմ Ձեզ կներկայացնենք այն մի քանի գլխավոր նախապայմանները, թե որոնք են ահա այսպիսի հագուստը մաքրելու համար:

Անհրաժեշտ է.


1 բաժակ տաք ջուր,

1 բաժակ սոդա,

1 բաժակ ջրածնի պերոքսիդ։

Պատրաստումը.

Ջրի մեջ լուծեք սոդան, հետո ավելացրեք ջրածնի պերոքսիդը և խառնեք։ Միըոցը պատրաստ է։


Այս միջոցը քսեք չմաքրվող հետքերի վրա և թողեք 10֊15 րոպե։

Միայն դրանից հետո է կարելի հագուստը լվանալ լվացքի մեքենայով։ Եթե հետքերը հին են, ապա ցանկալի արդյունքի համար անհրաժեշտ է այս միջոցը թողնել ամբողջ գիշեր։

Այսպիսի տնային լաքահանող միձոցն ավելի լավ կլինի օգտագործել սպիտակ հագուստների վրա։

Եթե Դուք ցանկանում եք հետքերը վերացնել գունավոր հագուստից, ապա լուծույթի մեջ ջրածնի պերոքսիդ մի լցրեք։ Դրա փոխարեն ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնաթթու։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST