Մարիամ Փաշինյանը Վանեցյանների ընտանիքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Վանեցյանների ընտանիքի հետ իրենց հարաբերություններին։

Նա գրել է․

<<Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում :) Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց: Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները: Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:

Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր: Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ:

Պարզվում է, որ մեր ընտանիքի դեմ մղված մեդիա արշավների և սուտ լուրերի համակարգողը հենց Վանեցյանն է: Սա է դավադրությունը:

Ու նույնիսկ կա ավելի մեծ դավադրության հավանականություն. հնարավոր է, որ նա համակարգել է սուտ լուրերի ստեղծման և տարածման աշխատանքները հենց ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից>>:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!