Նյարդերի պատերազմ՝ Պուտին — Փաշինյան և Պուտին — Ալիև հանդիպումներից առաջ

Սեպտեմբեր ամսվա մեջ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստան հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, այս ընթացքում նաև նախատեսված է ՌԴ նախագահի և Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս փաստերը ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել տեղեկատվական և նյարդային պատերազմներում։

Ամեն գնով փորձ է կատարվում տարածել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը Հայաստանից խլելու և Ադրբեջանին է նվիրելու Արցախի որոշ շրջաններ։ Իհարկե ադրբեջանական կողմը վստահ է, որ նմանատիպ քայլ տեղի չի ունենա, բայց նրանք խաղում են հայկական կողմի զգացմունքների և տրամադրվածության վրա, որպես թիրախ ընտրելով ամենացավոտ կետերից մեկը՝ Արցախը։

Հանդիպումից առաջ ամեն գնով փորձ է արվելու ազդել Հայաստանի ներկայացուցիչների տրամադրվածության վրա, որպեսզի ամեն գնով այդ հանդիպումը անցնի անառողջ և որոշակի սահմանափակ մթնոլորտում։

Սակայն ադրբեջանական կողմի նման անիմաստ հոդվածների շարանը մենք տեսնում , կարդում և լսում ենք արդեն մոտ 30 տարի ու ամեն անգամ նույն պատմությունների առաջ ենք կանգնում։ Արդեն երևի իմունիտետ ենք ձեռք բերել։

Աշոտ Ասատրյան

 Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!