Շահումյան հրապարակ 1968 թ. քաղաք, որը սիրո և ջերմության մթնոլոտն էր իր երևանցիների համար

Հին քաղաք և հին Երևան, որն իր դիմագիծն էր հաղորդում ողջ աշխարհին:

Քաղաք, որը լավագույն հավաքատեղին էր իր քաղաքացիների հգամար:

Երջանիկ մարդիկ, բարի ժպիտներ և իհարկե անհոգ մարդիկ:

Ահա սա էր մեր նախկին քաղաքը բնորոշող այն միտումը, որն էականորեն սիրո լավագույն բանաձևն էր արտացոլում ամենքի կյանքում:


Պուրակը սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի  ետնամասից և ձգվում է դեպի մեր Հանրապետության հրապարակ  եզերվելով Վազգեն Սարգսյան փողոցով:

Կենտրոնական հատվածում է գտնվում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ կառուցված շատրվանները։

1960 թվականին Շահումյանի անվան պուրակում տեղադրվել է «Հավերժական կրակ» հուշարձանը՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման համար զոհվածներին։

Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Էդուարդ Սարապյանն ու նկարի Վալենտին Պուդպոմոգովը:


Հիւշեցնենք, որ Շահումյանը թողել է գիտական ծավալուն ժառանգություն։

Նրա երկերը հրատարակվել են հինգ հատորով, բայց դեռ լրիվ հայտնաբերված չեն։

Նրա բազմաքանակ աշխատությունները վերաբերում են հասարակագիտության տարբեր բնագավառների։

«Դասակարգերը ժամանակակից եվրոպայի հասարակության մեջ», «Էվոլյուցիոնիզմն ու ռևոլյուցիոնիզմը հասարակական գիտության մեջ» և այլ երկերում հետազոտել է մարդկային հասարակության զարգացման օրենքները, բացահայտել արտադրության եղանակի, պետության  և դասակարգերի էությունը, դասակարգային պայքարի նշանակությունը, ժողովրդական մասսաների՝ որպես պատմության կերտողների դերը։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST