Ոմանք դեռ զառանցանքներ են հնչեցնում

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան ազատամարտի ու հաղթանակ կերտողների արժեզրկումից խոսում է մի մարդ ում համար «ՀԵՐՈՍ» դարձած հոր թեթև ձեռքով Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին խառնվեցին ու իրենց դերակատարությունն ունեցան Արցախյան ազատամարտի բազմաթիվ հերոսներ:

Նույն Օգանովսկին, ով Արցախյան պատերազմի ժամանակ հասցրել է 4 անգամ վիրավորվել, Քոչարյանի թեթև ձեռքով խառնվեց Հայաստանյան ներքաղաքական պրոցեսներին ու իր դերակատարումն ունեցավ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մեջ:

2008-ին հետախուզության պետի՝ Արշակ Կարապետյանի զեկուցած տվյալներով «Սահմանին իրավիճակը լարված էր, բայց Երևան զորքեր էին բերվում»:

Իսկ էդ ժամանակ Արցախից Երևան զորքեր տեղափոխելու հրաման տվողը չէր մտածո՞ւմ Արցախի անվտանգության ու կարևորության մասին… Իսկ ոմանք դեռ զառանցանքներ են հնչեցնում, թե փորձ է արվում արժեզրկել Արցախի կարևորությունը…»:

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST