Ոսկին ինչ ասես, կարող է լինել, միայն ոչ՝ մարդկանց միջև ընկերության աղբյուր. Ուրսուլա Լը Գուին

Իր ստեղծագործությունների համար Ուրսուլա Լը Գուինը բազմիցս արժանացել է գիտաֆանտաստիկ գրականության բնագավառի բազմաթիվ հեղինակավոր պարգևների:

Եվ այսպես` այժմ Ձեզ կներկայացնենք նրա մտքերից մի քանիսը, որոնք ողջ կյանքի ընթացքում կարելի է միշտ կիրառել։

1. Ուրիշներին լսելու համար ինքդ պետք է լռես:


2. Երբեմն ճշմարտությունն ասող մեն-միակ մարդու ձայնն ավելի մեծ ուժ է, քան ամբողջական նավատորմներն ու բանակները:

3. Մենք ինքներս ենք հորինել տղամարդկանց ու կանանց միջև եղած տարբերությունների մեծ մասը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ամեն ինչ դրանց վրա բարդենք:

4. Եթե մարդը չի ուզում լինել իրեն տարուբերող առվակի ջրերի մեջ լողացող անուժ տաշեղ, ապա ինքը պետք է առվակ դառնա, ավելի ուժեղ, քան իրեն տանող հոսանքը, ու անցնի ակունքից մինչև ծովի ափը տանող ճանապարհը:


5. Այն, ինչ բավականաչափ երկար է շարունակվում` չկրելով ոչ մի փոփոխություն, սովորաբար ինքն իրեն սպառում ու քայքայում է:

6. Անմեղությունն ուժ չունի չարի դեմ պայքարելու համար, բայց նա ուժ ունի բարիք գործելու համար:

7. Բարի գործ կատարելու ցանկացած փորձի վտանգավորությունը կայանում է նրանում, որ գիտակցությունը շփոթում է 2 բան` ինչ-որ լավ բան անելու ցանկությունն ու ինչ-որ բան լավ անելու ցանկությունը:

8. Չի կարելի գիտակցությունը չարի մեջ պահել:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST