Պարզ և հասարակ. Մոսկվա կինոթատրոն`ամառային. գեղեցիկը պարզության մեջ էր

Կինոթատրոնը բացվել է 1936 թվականի դեկտեմբերի 12-ին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի ցուցադրումով: Կինոթատրոնի շենքը կառուցվել է 1935-1936 թվականներին ճարտարապետներ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով՝ քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։

Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյանը, Յու. Ֆելդմանը և ուրիշները։

Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը Պեպոն։


Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցվել է՝ 1960 թվականին Գևորգ Քոչարի և Թելման Գևորգյանի նախագծով, 1983 թվականին՝ ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի, Զ. Զաքարյանի, Արեգ Իսրայելյանի, Արսեն Մելիքյանի նախագծով:

Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։


1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, կազմակերպվում են նաև «Բրիտանական ֆիլմերի փառատոնը», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, ինչպես նաև ճապոնական, հնդկական, ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություններ և այլն:

Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում կազմակերպվում են բազմաբնույթ ցուցահանդեսներ ու ցուցադրություններ:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST