Վարազդատը տան միակ որդին էր, ով ուներ շատ երազանքներ, որոնք թողնեց կիսատ․ հավերժ փառք

Արցախում զո հված քսանհինգամյա Վարազդատ Լևիկի Հավհաննիսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, մեկ տարի չկար, որ ՀՀ զինված ուժերում անցել էր պայմանագրային ծառայության:

Վարազդատն ապրում էր ծնողների հետ, տան միակ որդին էր, երկու քույր ունի, 2-ն էլ ամուսնացած են:


«Վարազդատս սովորել և ավարտել էր Արագածավանի համար 1 միջնական դպրոցը, այնուհետև ընդունվել էր Պոլիտեխնիկ, երեք ամիս սովորելուց հետո զորակոչվել էր:

Ծառայության ժամանակ լավ համբավ է ունեցել, պատվոգրեր ուներ: Զորացրվելուց հետո՝ հանգամանքների բերումով, երեխեն չկարողացավ ուսումը շարունակել, այս տարի հունվարին էր անցել պայմանագրային ծառայության:


Հոկտեմբերի յոթին ծնունդն էր, 25-ամյակը դիրքերում է դիմավորել»,- պատմել է Վարազդատի հայրը՝ Լևիկ Հովհաննիսյանը:

Հայրը դժվարանում էր որդուն բնութագրել, ասաց միայն՝ «մի ուրիշ տեսակ էր, ցանկացածին կարող եք հարցնել». «Ոչ թե իմ երեխան է, դրա համար եմ ասում…

Ես իրեն ընկեր եմ եղել, ծնող չեմ եղել, մեր մեջ ուրիշ ձև է եղել այդ ամենը»:


Հայրը հիշում է, որ վերջին անգամ որդին հոկտեմբերի 18-ին էր տուն զանգել, ասել էր՝ ամեն ինչ նորմալ է, բայց մինչև այդ էլ, ինչքան զանգում էր, միայն դուխ էր տալիս և խոսում միայն տան հետ կապված հարցերի մասին.

«Ասում էր՝ վառելիքի հարց լուծի, ասում էի՝ տղա ջան, դրանք լուծած է, միայն դու առողջ արի հասի ինձ, էլ բան պետք չէ, մնացած հարցերը ես լուծում եմ…

Վարազդատիս հեռախոսը որ բացում եմ, լրիվ հայրենասիրական երգեր են եղել»:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST