Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե։ Ի՞նչ է ասել վարչապետը գործի մանրամասների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբության իր էջում հրապարակում է կատարել։ Նա լուսանկար է հրապարակել Քննչական կոմիտեյից, որին կից գրառում է կատարել․

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», — Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ որպես հետգրություն հավելելով. — «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)»։

Հիշեցնենք, որ առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել էր և պատասխանել քննիչի հարցերին։

Քննչական կոմիտեի շենքից դուրս գալով, վարչապետը գործի վերաբերյալ մանրամասները մեկնաբանելուց զերծ է մնացել և լրագրողներին վստահեցրել, որ ավելի ուշ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Հիրավի նման բան հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում, ուշագրավ կհետևենք իրադարձությունների ընթացքին, և Ձեզ կներկայացնենք ընթացիք իրադարձությունները։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!