Վերջին գրկախառնությունը նրանց 5 տարվա սիրո ամենաամուր գրկախառնությունն էր. մահացած հերոսի մասին հետաքրքիրը

Թող ոչ ոք իմ ապրումները չունենա, ոչ մի երեխա որբ չմնա: Hraparak.am-ը գրում է․ Եռшբլուրի բարձունքը Թամարայի ամենօրյա ճամփան է, իսկ ամուսնու շիրիմը՝ նրա ամենամտերիմ եւ իմաստուն խորհրդատուն, ուր գնում է Վարդանին զգալու, խորհուրդ ստանալու, խնդիրների վերաբերյալ պատմելու Հետո վերադառնում է տուն՝ հաջորդ օրն այնտեղ շտապելու սպասումը սրտում:


Թամարայի ու Վարդանի սիրո հնգամյա պատմությունն ընդհատվեց նոյեմբերի յոթին՝ Շուշիում, բայց Վարդանի նկատմամբ նրա սերն ու կարոտը շարունակում են աճել եւ աճել՝ չտեղավորվելով 23-ամյա կնոջ սրտում: Նա ապրում է հանուն 1-ամյա Արփիի, որի տարեդարձից ժամեր անց է զո հվել հայրը, ու Արփին հենց այդ օրն սկսել է կանչել՝ «պապա՜»:

«Սա՜ղ մեր սրտով ա, սա՜ղ լավ ա լինելու, շատ քիչ բան ա մնացել, հեսա հետ ենք գալու»՝ վերջին խոսակցությունն է եղել:

Վարդանը նույն օրը՝ ժամեր անց, խոսել է կնոջ եղբոր հետ. «Վիրավոր եմ, Թամուշիս չասեք, Արփիիս էլ լավ կնայեք, երեւի թե չգամ, Թամուշիս տիրություն կանեք, չի դիմանա»:


23-ամյա այրին պատմում է ամուսնու մասին, մի պահ լռում է, մեկ էլ Վարդանի հանդեպ սիրուց ջերմանում, ժպտում… հետո նրա չլինելու կսկիծը հաղթում է ջերմ հիշողություններին, ու Թամարան նորից լռում է՝ կուլ տալով шրցունքները…

Վարդանը շատ ուրախ է մեկնել պատերազմ: Թամարան հպարտությամբ է պատմում ամուսնու հայրենասիրության, նվիրումի մասին. «Գնալու ենք, հաղթելու ենք, հետ ենք գալու»: «Ինքն ինձ խնդրել էր, որ արցունքով չճանապարհեմ, ես իրեն ժպիտով ճանապարհեցի՝ մտածելով, որ, իրոք, հետ է գալու:

 

Վերջին մեր գրկախառնությունը մեր 5 տարվա սիրո ամենաամուր գրկախառնությունն էր. էնքա՜ն ամուր էր գրկել… Նոյեմբերի 14-ին էր բ ոթшբեր զանգը…

— Փնտրո՞ւմ եք Վարդան Նորիկի Մնացականյանին: — Այո՛, ո՞ւմ հետ եմ խոսում: — Դատաբժշկի: Ու ես… ես հասկացա. Վարդանս չկա…»։ Վարդանին հուղш րկավորել են նոյեմբերի 17-ին՝ Եռաբլուրում:

Նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 14-ը հարազատները բոլոր հնարավոր վայրերում փնտրել են նրան։ «Հիվանդանոց չի եղել, որտեղ Վարդանին չենք փնտրել ամեն ժամ, ամեն րոպե»,-պատմում է կինը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST