Երբ նա խաղում է համակարգչով, նրա համար պարզապես մի ափսե կերակուր բեր:
Երբ դուք հասարակության մեջ եք գտնվում, հիշեցրու նրան, որ սիրում ես իրեն: Աչքով տուր, հպվիր նրա ազդրին կամ այնպիսի հայացքով նայիր, որը ինքը հաստատ կհասկանա:
Հեռախոսդ մի կողմ դիր ու եղիր նրա հետ:
Եղիր այնպիսին, ինչպիսին որ իրականում կաս: Թուլացիր: Մոռացիր այն մասին՝ կա՞ արդյոք քեզ վրա դիմահարդարում, թե՞ ոչ:
Նրա հետ ազնիվ ու անկեղծ եղիր, վստահիր քեզ տանջող մտքերը նրան, կիսիր մտահոգություններդ:
Մի մտածիր, որ, եթե գժտված եք, ինքը պետք է առաջին քայլն անի: Առաջինը դու գրիր նրան՝ անկախ ամեն ինչից:
Անկողնում նախաձեռնությունը քեզ վրա վերցրու:
Հետաքրքրվիր այն ամենով, ինչով նա է հետաքրքրված:
Նրա համար փոքրիկ անակնկալներ արա:
Նրան զարմացրու՝ թիկունքից գրկելով, համբույրներով: Զգացմունքներդ արտահայտելիս ազնիվ եղիր:
Ձեզ վրա փող ծախսիր: Ինքդ քեզ առանձնահատուկ զգա այն բանի համար, որ կարող ես երես տալ քո տղամարդուն: Նա ուզում է դա զգալ:
Նրան պատմիր այն մասին, ինչի մասին քիչ ես ասում: Վստահիր քո տղամարդուն քո երազանքները: Նա կգնահատի դա: