Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևոր հայտարարություն է տարածել

Քաղաքապետ Հայկ Մարությանը րոպեներ առաջ իր ֆեյսբուքյանէջում գրառում է կատարել․

<<500 ՎԵՐԵԼԱԿ 2020-ԻՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՆՈՐԵՐՈՎ Մայրաքաղաքում անցած 2019-ին հավաքագրման մեր լավ եկամուտների արդյունքների եւ գնումերից առաջացած տնտեսումների շնորհիվ որոշել եմ վերանայել վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրենք 500 նոր վերելակ։

Փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնենք մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը>>։

Հիշեցնենք, որ արդեն իսկ ավարտվել են 2019թ․-ի ծրագրով նախատեսված 20 վերելակների տեղադրման փորձնական ծրագիրը։ Փոխված վերելակների ընտրությունը կատարվել է ըստ վթարային առաջնահերթության՝ հաշվի առնելով ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք չափորոշիչներ։ Ծրագրի այդ փուլի արժեքը կազմել է 190մլն դրամ։

Երևանում գործող վերելակների շուրջ 70%-ը շահագործվում է 40 տարուց ավելի, այնինչ դրանց շահագործումը պետք է դադարեցվեր արդեն 25 տարի հետո։ Երևանում դեռևս կա շուրջ 3500 վերելակ, որոնք ենթակա են փոխարինման։

Գնահատականը
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Arm POST
error: Content is protected !!